Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Խաբված ժողովուրդ

Խաբված ժողովուրդ
27.04.2025 | 20:21

Եվրոպական ժողովուրդներն ու պետական գործիչները հոգնել են մշտնջենական Հայկական հարցից: Դա ինքնին հասկանալի է: Չէ որ այդ հարցը նրանք ձախողեցին: Հայաստան անունը նրանց նիրհած խղճերում արթնացնում է սոսկ ուրացած կամ չկատարած խոստումների տհաճ հիշողություններ: Նրանք մատը մատի չխփեցին իրենց խոստումները կատարելու համար, քանի որ դրանք տրվել էին թեև փոքր, արնաքամ, սակայն շնորհալի մի ժողովրդի, որ չուներ նավթի ու ոսկու հանքավայրեր:

Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլինր եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնավ չի կորցնում իր հույսը: Նա համառ, անխոջ աշխատում և սպասում է, շարունակ սպասում:

Նա սպասում է մինչ օրս:

..Ոչ էլ կարիք կա կանգ առնելու 1877-78 թվականներին, որը բնականորեն Թուրքիայում հայերի կրծքի տակ արթնացրեց մեծ հույսեր. չենք խոսելու դրան հաջորդող 1878 թվականի Բեռլինի խաղաղության կոնֆերանսի դիվանագիտական բոլոր բանակցությունների մասին, որը վավերացրեց հայերին բարելավ պայմաններ ստեղծելու սուլթանի կրկնած խոստումները:

Այժմ ամբողջ թուղթը , այս բոլոր գեղեցիկ խոստումները արևմտաեվրոպական դիվանագիտության և եվրոպական արդարության ու մարդասիրության համար նշանակում էին այնպիսի բազում հաղթանակներ, որ դիվանագետները կարող եին դրանք ցուցադրել աշխարհին, թեև շատ լավ գիտեին, որ թուրքերը մտադրություն չունեին իրենց խոսքի տերը լինելու.

Թուրքական կայսրության մեջ ապրող հայերի համար այս խոստումները ոչնչից ավելի վատ էին:

Դա արթնացրել էր կեղծ հույսեր և իրականում իրերի դրությունը նրանց համար ավելի էր վատացել:

Ողբերգական ճշմարտություն էր, որ դրությունն ավելի լավ կլիներ, եթե եվրոպական ազգերը և նրանց կառավարություններն ու դիվանագետները երբեք չզբաղվեին հայերի դատով:

Մինչ տերությունները Բեռլինում դեռ չէին վերջացրել բանակցությունները, բրիտանական կառավարությունը թուրքական կառավարության հետ ստորագրեց մի գաղտնի պայմանագիր ՝ զինված պաշտպանություն ցույց տալու թուրքերին, եթե Ռուսաստանը փորձեր ավելի մեծ տերիտորիաներ պահել, քան թույլ էր տալիս հաշտության պայմանագիրը: Դրա փոխարեն Թուրքիան խոստացել էր ռեֆորմներ անցկացնել հօգուտ հայերի և որպես գրավական , Մեծ Բրիտանիային թողնել Կիպրոս կղզին: Լորդերի պալատում Արգայլի (բրիտանացի քաղաքական ու հասարակական գործիչ) դուքսն ասաց. «Աշխարհի ոչ մի մասում մեր քաղաքականությունը չի թելադրվում այս աստիճանի անբարոյական ու անիմաստ նկատառումների միջոցով»:

Այս բառերը հավասարապես վերաբերում եին հայերի նկատմամբ Արևմտյան Եվրոպայի ամբողջ քաղաքականությունը:

Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3569

Մեկնաբանություններ

‘ﻗ‚؛ﺣ۱ﻗ€š.؛ﺣ۵ﻗ€™ﻗ‚؛ﺣ؟ﻗ€۰.ﺕﺣ۲ .۱ﺣ۴.؟.۵ﺣ۷.ﺁ.۴ﺣ۱ﻗ€ .ﺝﺣ۱ﻗ€š.؛ﺣ۵ﻗ€™ﻗ‚؛/1579552668">«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)
«Ի՜նչ հայ, հրեա է» («Հրեա­նե­րից պր­ծանք, ան­ցանք հա­յե­րին»)

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝  ձեզնից
Գաղափարը՝ մեզնից, կռիվը՝ ձեզնից