«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Անգամ միջնաժամկետ հեռանկարում չկարողացանք դիմակայել

Անգամ միջնաժամկետ հեռանկարում չկարողացանք դիմակայել
04.05.2025 | 16:15

Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված ռեժիմով։

Ռեակտիվ արտաքին քաղաքականություն, ռեակտիվ ներքին քաղաքականություն, ռեակտիվ բանակաշինությունը չէր կարող մեզ համար ապահովել հաջողություններ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ միջնաժամկետ հեռանկարում չկարողացանք դիմակայել։

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք»։ Սա թերեւս ամենակարևոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կարևոր է։

Մեզ պետք էր պրոակտիվ արտաքին քաղաքականություն՝ հենված երկարաժամկետ ազգային ռազմավարության վրա, պրոակտիվ ներքին քաղաքականություն` հենված երկարաժամկետ ռազմավարության վրա, պրոակտիվ բանակաշինություն` երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի վրա հիմնված։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ