Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայ ընտրողը չպետք է տրվի Նիկոլի ու Ալիևի կոգնիտիվ ահաբեկման մղումներին

Հայ ընտրողը չպետք է տրվի Նիկոլի ու Ալիևի կոգնիտիվ ահաբեկման մղումներին
22.08.2025 | 14:28

Ալիևն ասում է՝ Հայաստանի հետ խաղաղությունը դա մեր հերթական հաղթանակն է, զուգահեռաբար ակնարկում՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի նորից պատերազմելու։

Նիկոլն ասում է` առաջիկա ընտրությունը լինելու է խաղաղության և ոչ խաղաղության միջև, իսկ իշխանական շրջանակներն ակնարկում են պաշտպանական ծախսերը կրճատելու մտադրության մասին։

Եթե հակիրճ ամբողջացնենք, ստացվում է հետևյալը. Նիկոլ Փաշինյանը առաջիկա ընտրություններում խաղարկելու է պատերազմի հավանական սպառնալիքի թեզը, իսկ Ալիևը ժամանակ առ ժամանակ վերահաստատելու է այն, մղելով հայ ընտրողին ընտրելու «խաղաղությունը»` ի դեմս Նիկոլի։ Պա՞րզ է «խաղաղության օրակարգը» կրողների գործողությունների սինխրոնությունը։

Հիմա ամենակարևորը. տարածաշրջանում պատերազմ Ալիևի դեմ, միևնույն է, լինելու է` անկախ մեր կամքից ու ցանկություններից։ Հետևաբար, որքան Ադրբեջանի բռնապետը շուտ գնա այդ սադրանքին, այնքան արագացնելու է իր քաղաքական վախճանը։ Եվ ուրեմն, հայ ընտրողը որևէ կերպ չպետք է տրվի Նիկոլի ու Ալիևի կոգնիտիվ ահաբեկման մղումներին։ Փոխվել են ժամանակները, Ալիևի ռազմական ցանկացած սադրանք այսուհետ ունենալու է նրա համար վախճանաբանական ավարտ։ Սա ուղղակի հիշեք։

Հ.Գ. Մի պահ պատկերացրեք` Ստալինն ամեն ինչ աներ, որպեսզի երկրորդ աշխարհամարտից հետո Հիտլերը վերընտրվեր ռեյխսֆյուրեր, Բուշ կրտսերը Իրաքի հետպատերազմյան ընտրություններում պաշտպաներ Սադամին, կամ, ասենք, Պուտինը Ուկրաինայի առաջիկա ընտրություններում պաշտպանի Զելենսկիին` հակառակ պարագայում սպառնա պատերազմի վերսկսմամբ։ Իսկ մեր պարագայում ամեն բան սինխրոն է։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ