-
27.05.2014|
23:01
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մայիսի 27-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախ անդրադարձ կատարվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
-
27.05.2014|
11:26
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193 հազար 836 մարդ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կանայք և աղջիկները:
-
27.05.2014|
00:48
Մի քանի օր առաջ Բրբենկի սբ Ջոզեֆ հիվանդանոցում մահացել է ավելի քան տասներկու տարի հիվանդանոցում անշարժ պառկած, ընտանիքից հեռու Հենրիկ Մնացականյանը, մոտ վաթսուն տարեկան։ Հենրիկը 48 տարեկանում երեք ամսով Ամերիկա էր մեկնել համերգների: Նա հրաշալի կլառնետ է նվագել:
-
26.05.2014|
22:34
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
-
24.05.2014|
12:43
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է «Ապրենք սովորելով» ծրագիրը:
-
23.05.2014|
11:32
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
-
19.05.2014|
16:14
Հայաստանի հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ պարբերաբար հետազոտվելու ավանդույթը: Այս մասին այսօր հայտարարել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետ Պետրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 1988-ից մինչև 2014-ը Հայաստանում ՄԻԱՎ վարակի 1730 դեպք է գրանցվել:
-
19.05.2014|
14:41
Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները փաստում են, որ ալկոհոլային խմիչքներ ընդունելիս մարդու օրգանիզմում գոյություն ունեցող բակտերիաներն սկսում են հոսել ստամոքսաղիքային գոտի` բարձրացնելով արյան մեջ տոքսինների մակարդակը: Նման տոքսինները կոչվում են էնդոտոքսիններ:
-
19.05.2014|
11:13
Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։
-
16.05.2014|
10:45
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը: