-
04.06.2013|
11:14
Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր շրջան է սկսվում։ Առողջապահության նախարարի հանձնարարականով մշակվել է «ՀՀ բժշկական, հանրային առողջապահական և դեղագիտական մասնագիտությունների» նոր ցանկը։ Փորձագետների և պրակտիկ բժիշկների կարծիքով` այդ ցանկի վերանայումը ժամանակի հրամայականն էր և վաղուց սպասված էր. «Ինչպես մասնագիտությունների հստակեցումը, այնպես էլ նրանց աշխատանքային բնութագրումների սահմանումը կարելի է առաջին քայլը համարել օրենսդրական բարեփոխումների գործում։ Մյուս կողմից` նոր ցանկը կարևորվում է այն առումով, որ ցանկացած նեղ մասնագետ առաջին հերթին խորացած տիրապետի ընդհանուր մասնագիտությանը»,- մեզ հետ զրույցում նշեցին բժիշկները։ Չնայած դրան, նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ժամանակ նոր ցանկը «ընդդիմախոսներ» է ունեցել։ Ո՞րն է եղել դրա պատճառը և ընդհանրապես, նոր ցանկի շուրջ զրուցեցինք կոլեգիայի անդամների հետ։
-
02.06.2013|
13:25
Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանի փոխանցմամբ, Հայաստանում վերջին տարիներին զգալի չափով կրճատվել են մանկամահացության ցուցանիշները:
-
31.05.2013|
16:36
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:
Այս տարվա կագախոսն է «Ազատենք մեզ ծխախոտի ապրանքատեսակների գովազդից»:
-
30.05.2013|
16:10
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարարությունում «ամպրոպ» է եղել։ «Եթե սրանից հետո լսեմ, որ դեղերը հիվանդներին չեն հասնում, ինձնից չնեղանաք»,- մայիսի 29-ին ասել է առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստում` անդրադառնալով ինսուլինի հասանելիության խնդրին։
-
26.05.2013|
14:05
1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք:
Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:
-
24.05.2013|
11:35
Երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի: Հայաստանում ծխում է տղամարդկանց 59,6 և կանանց 2,1 տոկոսը: Ծխախոտը սպանում է ամեն տասներորդին աշխարհում: Հարկ է նշել, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողներին: 2004-2010 թվականներին հավաքված տվյալների համաձայն` պասիվ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան 600 հազար մարդ է մահանում, որոնց մեկ երրորդը` երեխա:
-
23.05.2013|
16:56
Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունում ասվում է.
-
22.05.2013|
17:55
Ի՞նչ ադեցություն ունեն արհեստական կաթնախառնուրդներն ու պատրաստի հավելյալ սնունդը մանկահասակ երեխաների վրա: Ինչքանո՞վ են դրանք անվտանգ: Ինչպե՞ս ճիշտ սնունդ ընտրել երեխաների համար և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է այսօր մանկահասակ երեխաների զարգացումը Հայաստանում:
-
21.05.2013|
18:13
Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե այսուհետ մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական ծառայությունը լինելու է վճարովի, ինչը լուրջ անհանգստություն էր առաջացրել հանրության շրջանում:
-
19.05.2013|
11:21
Հանրապետությունում մայիսի 1-ից գործում է մայրերի (հղիների) և երեխաների ուղեգրման նոր կարգ: Նոր կարգով, մարզերում հաշվառված հղիները միայն խնդիրներ ունենալու դեպքում կծննդաբերեն մայրաքաղաքի բուժհաստատություններում:
脙聜脗聝脙聝脗聜脙聜脗垄脙聝脗聝脙聜脗垄脙聝脗聜脙聜脗聙脙聝脗聜脙聜脗職/1337857862" rel="nofollow">Օնլայն ընթերցում