Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Նետիր այդ իմ ոտքերի մոտ

Նետիր այդ իմ ոտքերի մոտ
21.05.2012 | 05:30

Մայիսի 21

Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը։ Երբ կարողանաս իրապես հրաժարվել հոգսերից, այն ժամանակ միայն կգիտակցես Իմ իրական ներկայությունը։
Երբ անընդմեջ հետամուտ լինես Իմ ներկայության գիտակցությանը, իբրև պարգև Ինձ կստանաս։ Հոգսերի ու մտածմունքների մեջ ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսը։ Երբ քո բեռները թողնես Իմ ոտքերի մոտ, միայն այդ ժամանակ կհասնես այդ գիտակցությանը և հոգևոր տեսողությանը։
Հիշիր. հնազանդություն, հնազանդություն և միայն հնազանդությունն է այն ուղիղ ու նեղ ճանապարհը, որ տանում է քեզ երկնքի արքայություն։ Այս պահին արժե քեզ մտերմաբար ասել.
«Ինչո՞ւ ինձ Տե՛ր, Տե՛ր եք անվանում, բայց ասածներս չեք կատարում»։
Նկարագիրը կերտվում ու գեղեցիկ տեսք է ստանում կարգ ու կանոնով ու պարտականությունները կատարելով միայն, որովհետև Իմ աշակերտները պետք է մեծ գնով ի կատար ածեն իրենց փրկությունը, թեպետ այս բանը գլուխ չի գա առանց Իմ ուժի ու օգնության և առանց Ինձ հետ սերտ հաղորդակցություն ունենալու։
Ամեն մի անհատ հոգու համար ուսուցումը տարբեր է նաև հոգևոր կյանքի պարագայում։ Այն մարդուն, որ սիրում է ապրել աղոթքի ու մտածումի ինքնամփոփ մի կյանք, թելադրվում է կյանքի գործուն ճանապարհ դուրս գալ, իսկ եռանդուն ու բազմազբաղ մարդուն թելադրվում է հանդարտվել ու համբերությամբ Ինձ սպասել։ Ինչ ուրախություն, ինչ հանգիստ ու խաղաղ վիճակ կհաջորդի սրանց, բայց զբաղյալ իրադրության մեջ խաղաղություն պահպանեք։

Դիտվել է՝ 3003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ