Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փոփոխություններ ՊԵԿ-ում

 Փոփոխություններ ՊԵԿ-ում
21.05.2012 | 12:13

Մամուլն արդեն անդրադարձել է պետեկամուտների կոմիտեում հնարավոր փոփոխությունների խնդրին: Մեր տեղեկություններով, կառավարությունն այս հարցի առնչությամբ վերջնական որոշման է հանգել՝ ՊԵԿ-ում հարկային ու մաքսային ոլորտներն առանձնանում են: Ամենայն հավանականությամբ, հարկայինը ղեկավարելու է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որը ժամանակին հարկային ծառայության պետի տեղակալ է եղել և համակարգել է օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքները:
Մաքսային ծառայությունն էլ, ինչպես լրատվամիջոցներն են պնդում, ղեկավարելու է Լևոն Յոլյանը, որը ներկայումս Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 13376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ