ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 15 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 15 սմ-ով
23.05.2012 | 04:46

Մայիսի 21-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,44 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 15 սմ-ով: Արագածի բարձր լեռներում (2800 մ-ի վրա) ձնածածկը ներկայումս 71 սմ է:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տեղեկատվության, հունվարի 1-ից մինչ օրս «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է տեղափոխվել 15,588 մլն խմ ջուր, որը զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից: Ոռոգման նպատակներով ներկայումս Սևանա լճից ջրի բացթողումները կազմում են 23,150 մլն խմ:
Անցած շաբաթվա ընթացքում (մայիսի 14-20-ին) հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի մեծացումներ, որոնք հատկապես զգալի են եղել Փամբակ, Դեբեդ, Ձորագետ և Աղստև գետերում: Սևանա լճի մակարդակը նշված ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ