-
08.12.2017|
04:10
Քառորդ դար Թորիկի («Ճերմակ անուրջներ») պես միայն երազեցինք: Սա չէր անկախ Հայաստանի տեսլականը, որ պիտի կերտեինք: Մուրացիկի պես հայացքներս հառում ենք մեկ Հյուսիս, մեկ Արևմուտք՝ ազգային արժեքները ստորադասելով եվրոպական քստմնելի բարքերին:
-
05.12.2017|
10:12
Վերջերս ռուսական մամուլում մի ընդարձակ հոդված էր հրապարակվել այն մասին, որ հայ-հրեական (իսրայելական) հարաբերություններում առկա խոչընդոտները առայժմ լուծումներ չեն ստանում. հրեաները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երկու պետությունների մայրաքաղաքներում չկան համապատասխան դեսպանություններ, Իսրայելը ինտենսիվորեն զինում է Ադրբեջանին և այլն:
-
05.12.2017|
09:40
Եվրամիության հետ մերձենալու պայմանագիրը Հայաստանի իշխանությունները ներկայացրին այնպիսի վեհ խանդավառությամբ, ասես իրականացվել էր երկար սպասված իրադարձությունը` վերջ էր տրվել հայակործան… արտագաղթին:
-
04.12.2017|
13:43
Ապրիլյան չորսօրյա ճակատամարտն ու դրան հաջորդած իրադարձությունները պատճառ հանդիսացան այս նամակս գրելուն: Ձեր թույլտվությամբ կփորձեմ երկրի պաշտպանության և անվտանգության խնդիրների շուրջ իմ պատկերացումներն ու տեսակետները արձանագրել հնարավորինս հակիրճ և խուսափել փակ կամ պետական գաղտնիության տարրեր պարունակող մտքերից:
-
01.12.2017|
11:11
Դեկտեմբերի 1-ն է այսօր, և մեր սրտերը լի են կանաչ-կարմիր խնդությամբ։ Խնդությա՞մբ, այո՛, չէ՞ որ թևակոխում ենք հերթական ձմեռային փորձաշրջանը և պետք է սևերես չմնանք մեր միս և արյուն իշխանաց առաջ։
-
01.12.2017|
10:31
Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ հոբելյանին նվիրված իմ հոդվածաշարով արդեն ծանոթացել էինք ԽՍՀՄ վեց առաջնորդների հետ՝ Լենինից մինչև Չեռնենկո, այսինքն, 1917 թվականից մինչև 1985 թվականը (վերջին «առաջնորդ» Միխայիլ Գորբաչովն առանձին թեմա է):
-
24.11.2017|
07:36
Երեւան մայրաքաղաքի մէջ, 18-էն 20 Սեպտեմբերին տեղի ունեցաւ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովը:
-
24.11.2017|
07:06
Նոյեմբերի վերջին անձրևապաղ հողմերն են շաչում Նաիրի երկրում։ Թախծոտ խինդն է ծիածանվել անտառներում և այգիներում։ Մարել են սալորենիների շեղջերի բոց-կարմիրը և ծիրանենիների տերևների հյուսքի խնկագույն ոսկին։ Աշունը հրաժեշտի վալսն է պարում։ Հուսանք, որ ձյունառատ կլինի գալիք ձմեռը, և սրսռուն ձյունահյուսքը կպարփակի երկրի և մեր հանցանքներն ու զանցանքները։
-
24.11.2017|
06:16
«Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման օրվա մոտենալուն զուգընթաց` ռուսական որոշ շրջանակների ռեակցիայի առումով ակնկալվում էր որոշակի լարվածություն։
-
24.11.2017|
06:15
Ամեն անգամ, երբ «Իրատեսում» տպագրվում է իմ որևէ հոդված, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Մոսկվայից, այդ թվում նաև նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ, շնորհակալություն են հայտնում: