-
14.10.2016|
00:53
Հազարամյակներով Սյունիքը առնականության խորհրդանիշն էր: Սյունիքը Կյորեսն է և Զանգեզուրը, Տաթևն է ու Խնձորեսկը: Սյունիքը Բակունցն է` նրա կոփածո պղինձ բառահուլունքով և ալպիական բուրմունքներով հիացած:
-
14.10.2016|
00:46
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Ամենագլխավոր հարցը‚ որ հնչում է այս ընթացքում‚ հետևյալն է՝ որքանո՞վ սրանք կարտացոլեն 2017 թ. խորհրդարանական ընտրությունները։ Շատերն այս գործընթացները դիտարկում էին որպես գլխավոր փորձ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ։
-
14.10.2016|
00:27
Թող ինձ ներեն մեր հարգարժան ընթեցողները, երբ ես գորբաչովյան թեմայից շեղվում ու հաճախ մերօրյա խնդիրներին եմ անդրադառնում։ Ինչ արած, մարդու սիրտը ճմլվում է՝ տեսնելով, թե մեր սիրելի երկրում ինչեր են կատարվում, ու անպատասխան է մնում մեր հարցերի հարցը՝ ե՞րբ ենք վերջապես խելքի գալու։
-
07.10.2016|
08:56
Եվս մեկ օր, և քաղաքամայրը կնշի իր հերթական ծննդյան տոնը: Մայրաքաղաքը դառնում է 2798 տարեկան: Ինչ խոսք, պատկառելի տարիք է: Անկասկած, արժե յուրաքանչյուր տարի Երևանի ծնունդը նշել:
-
07.10.2016|
00:53
Ռուսաստանյան հայտնի «Լևադա ցենտր» վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 1600 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի գործունեության գնահատման վերաբերյալ: Պարզվում է՝ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս բնակչության 82 տոկոսը (անցյալ տարի՝ 85 տոկոսը):
-
07.10.2016|
00:43
Նոր կառավարության հետ կապված ամենագլխավոր ինտրիգները վերջին օրերին ստացան իրենց հանգուցալուծումը։ Հասարակության և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, բնականաբար, կառավարության թափուր մնացած երկու պաշտոններն էին՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների։
-
07.10.2016|
00:10
Բրեժնևյան տարիներին «Սպիտակ» կարի արտադրական միավորումում ամեն ինչ հրաշալի էր, մարդիկ իրենց լավ էին զգում, մարդիկ ապահով ու ապահովագրված էին զգում, մարդիկ իրենց պահանջված էին զգում, մարդիկ իրենց մեջ մարդ էին տեսնում, ունեին աշխատանք, օգտվում էին հանգստի սահմանադրական իրավունքից և այլն:
-
04.10.2016|
15:57
Մեկնաբանություններ սպասում էի նաև մշակույթի նախարարությունից (քանի որ շինարարական ակտերը վերջնական վավերացնում էր փոխնախարարը), սակայն նույն անդորրությունը տիրում է այստեղ:
-
04.10.2016|
00:40
Կապիտալիստական երկրներում գործող բոլոր ձեռնարկությունները, որպես կանոն, բաժնետիրական ընկերություններ են, որոնց ունեցվածքը բաժնետերերի մասնավոր սեփականությունն է։
-
04.10.2016|
00:19
Ինչո՞ւ չսթափվեցինք 25 տարում, 17 տարում, 8 տարում. սթափվեցինք, երբ քառասուներորդ ավազակը` դիվահար Իլհամ Ալիևը, ուխտադրժորեն ապրիլին նախահարձակ եղավ. ինչո՞ւ... Որովհետև «հայրենիքի համար անբավարար է արված, եթե չի արված ամեն ինչ»: