Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կյանքը թվերի մեջ

Կյանքը թվերի մեջ
08.06.2012 | 05:09

«Ազատ Արցախ» կուսակցության պատվերով մայիսի 26-27-ին Ստեփանակերտի 6 շրջանների և 14 գյուղերի 946 բնակիչների շրջանում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել նախագահական ընտրությունների վերաբերյալ: Վերջին 3-4 տարիների փոփոխությունները 58,5 տոկոսը ընդհանուր առմամբ լավ է համարել, 29,8 տոկոսը` ոչ լավ, ոչ վատ, 11, 4 տոկոսը` անփոփոխ վատ: 18,9 տոկոսն իրենց սոցիալական վիճակը գնահատել են աղքատ, 73,2 տոկոսը` համեստ, 7,9` ունևոր: 2007 թվականից բացասական միգրացիան փոխարինվել է դրականով` ապահովելով տարեկան 500-550 վերադարձող: Գրանցվել է 6500 ամուսնություն: 1999-2007

թվականներին բնակչությունը երիտասարդացել է` թոշակառուները 1988-ի 46 տոկոսից հասել են 17 տոկոսի:
Միջին աշխատավարձը աճել է 20000-ով և կազմում է 88,7 հազար, կառուցվել է 3500 բնակարան, որոնցից 3000` գյուղերում, գազաֆիկացված բնակավայրերի թիվը 53-ից հասել է 84-ի, բնակարաններինը` 18,3-ից 25,2 հազարի: Նոր ընտրվելիք նախագահից արցախցիների 69,3 տոկոսն ակնկալում են սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, 20 տոկոսը` բնակարանների և ենթակառուցվածքների կառուցում, 5,8 տոկոսը` ղարաբաղյան հարցի լուծում, 4,0 տոկոսը` առողջապահական-կրթական համակարգի բարելավում, 3,1 տոկոսը` օրինականության պահպանում, 0,6 տոկոսը` կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքար: Ակնկալվում է, որ նախագահական ընտրությունների ինքնառաջադրված չորս թեկնածուներից հիմնական պայքարը կընթանա ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի և
գործող նախագահի միջև:

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ