Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մահացել է ամերիկացի առաջին կին տիեզերագնացը` Սալլի Ռայդը

Մահացել է ամերիկացի առաջին կին տիեզերագնացը` Սալլի Ռայդը
24.07.2012 | 13:10

ԱՄՆ-ում 61 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է ամերիկացի առաջին կին տիեզերագնացը` Սալլի Ռայդը: Նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Ռայդն ուղեծիր է բարձրացել 1983 թվականին` Challenger նավի տիեզերագնացների կազմում` դառնալով պատմության մեջ երրորդ կին տիեզերագնացը: Նրանից առաջ տիեզերքը նվաճել են խորհրդային տիեզերագնացներ Վալենտինա Տերեշկովան (1963 թ.) և Սվետլանա Սավիցկայան (1982 թ.):
Կարիերայի ավարտից հետո Ռայդը որոշ ժամանակ աշխատել է ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում: Բացի դրանից, նա հայտնի է որպես տիեզերքի մասին պատմող մանկական գրքերի հեղինակ:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ