ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Վերանորոգման և ասֆալտապատման փուլում են Սևան քաղաքի փողոցները

Վերանորոգման և ասֆալտապատման փուլում են Սևան քաղաքի փողոցները
27.07.2012 | 15:08

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և Սևանի համայնքային բյուջեի միջոցներով ընթացքի մեջ են քաղաքի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության, շինարարությունը, որն իրականացնում է «Սևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը, ընթանում է քաղաքի 13 փողոցներում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ