ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հրդեհից փրկված բազմանդամ ընտանիքն այլևս լրիվ անօթևան է (տեսանյութ)

Հրդեհից փրկված բազմանդամ ընտանիքն այլևս լրիվ անօթևան է (տեսանյութ)
16.12.2012 | 13:20

Ձմռան ամիսներին Գյումրու տնակային ավաններում հաճախակի են հրդեհներ բռնկվում:

«Շիրակ» կենտրոնի տեղեկացմամբ, երեկ կեսօրին, անսպասելի ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյաների տնակում: Ընտանիքի մայրը դեպքի ժամանակ ավագ որդու հետ խանութում է եղել, տաս և ինը տարեկան աղջիկները դպրոցում, իսկ 6-ամյա Թամարան մեկուկեսամյա և 4-ամյա քույրիկների հետ` տանը: Թամարան նկատելով հրդեհը առանց վերարկուն հագնելու, արագ-արագ գրկել է փոքրիկ քրոջը, մյուս ձեռքով բռնելով` մյուս քրոջը, նրանց դուրս է հանել տնակից: Խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարևաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց (երևի այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են):
Տնակն ամբողջ գույքի և փաստաթղթերի հետ այրվել է: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, ուստի երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Մինչ օրս ապրել են ընտանիքի ավագ որդու` 15 տարեկան Հակոբի աշխատանքով (անչափահաս տղան աշխատում է շինարարության վրա, որպես բանվոր):
Ներկայումս ընտանիքը գիշերում է հարազատներից մեկի նեղլիկ տանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին
Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ