ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երկրից ուզում են հեռանալ նաև վարորդները

Երկրից ուզում են հեռանալ նաև վարորդները
18.12.2012 | 17:13

ՀԴԿ նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նույնիսկ վարորդներն են ուզում հեռանալ հայրենիքից`

հաշվի առնելով այն խայտառակ վճարները, որ պետք է կատարեն խախտում անելու դեպքում: «Առանց այն էլ այդ մարդիկ ստանում են չնչին աշխատավարձ և թոշակ, ինչպե՞ս կարող են 50 000 դրամ տուգանք մուծել»,-ասաց Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ խնդրի առնչությամբ իրենք պատրաստվում են նոր առաջարկ ներկայացնել կառավարությանը` օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ. «որովհետև մարդիկ չեն կարող նման գումարներ վճարել: Եթե հաշվի առնենք, որ նրանց նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ է, ապա մաքսիմումը, առնվազն կլինի այդ վճարի չափով»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ