Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Գին գցել չկա»

«Գին գցել չկա»
03.01.2013 | 14:39

Քաղաքում, երեկվա դրությամբ, համարյա ոչ մի տրանսպորտային միջոց չէր գործում: Կանգառում հավաքված մարդիկ ամանորյա նվերները ձեռքներին, ժամերով սպասում էին երթուղայիններին և ստիպված նստում իրենց սիրալիր «աչքով անող» պատահած տաքսին ու «պոկվում»: Պոկվում, քանի որ ճանապարհն այս օրերին ազատ է ու բաց: Այնքան ազատ, որ չէր եղել ողջ տարվա ընթացքում: Ոչ «պրոբկա», ոչ «գոնկա», ոչ ավելորդ «սիգնալներ», ոչ էլ ամենակարևորը՝ հայհոյանքներ:
Ծանոթ տաքսիստ Արամի խոսքով, այս օրերին տաքսու վարորդները «ուժեղ գործ են անում»: «Ինչ գին ասում ենք, համաձայնվում են: Սենց օրով ո՞վ կսակարկի: Գին քցել չկա: Չե՞ն համաձայնում մեր գների հետ, իրանք գիտեն, թող կանգնեն ցրտին ՝ սառեն, կամ էլ՝ ոտով գնան:
Միմյանց հանդեպ, թե ե՞րբ այսքան անսիրտ ու անհոգի դարձան մեր ժողովուրդը, չեմ հասկանում»:
Ոնց մտածում եմ, պատճառը դարձյալ մեկն է՝ երկրի սոցիալական անմխիթար վիճակը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ