Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լույս են տեսել շտեմարանները

Լույս են տեսել շտեմարանները
09.01.2013 | 15:54

Նախորդ տարի ավելի թափանցիկ, կանխատեսելի միասնական քննություններ անցկացնելու նկատառումով կրկին ներդրվեցին շտեմարաններ։ Նախ` հրատարակվեցին «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանները՝ խոստումով, որ 2013 թվականից շտեմարաններ կլինեն նաև մյուս առարկաներից։
Արդեն լույս են տեսել 2013 թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանները՝ «Հայոց լեզու և հայ գրականություն-1», «Մաթեմատիկա-1, 2», «Ֆիզիկա-1», «Քիմիա-1», «Կենսաբանություն-1», «Անգլերեն լեզու-1», «Գերմաներեն -1», «Հայոց պատմություն-1», «Աշխարհագրություն-1»:
Մյուս առարկաների շտեմարանները, ինչպես նաև վերը նշված առարկաների հաջորդ հատորները, լույս կտեսնեն արդեն այս տարվա հունվարին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 14303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ