Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.02.2013 | 00:03

Փորձության այս
ցուրտ առավոտներին
Հրե ծածկոցդ թող
հանդա՜րտ իջնի
Մեր հողի վրա,
ՈՒ հոգիները
բալասանելով,
Օգնի, որ նորեն
Կարենանք լիզել վերքերը մեր բաց`
Ապաշխարության լուռ
համբերանքով:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ