ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ի՞նչ են անում նախկին առաջին տիկնայք

Ի՞նչ են անում նախկին առաջին տիկնայք
17.02.2013 | 19:30

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին վերադարձել է երգչուհու կարիերային, այս տարի նա Սան Ռեմոյի հյուրն էր և կատարեց իր նոր ստեղծագործությունը՝ կիթառի նվագակցությամբ։
ԱՄՆ նախկին առաջին տիկին Լորա Բուշը մանկավարժական գիտությունների բակալավրի աստիճան ունի և գրադարանային գործի մագիստրոս է։ 1998թ.-ին նա դարձավ մինչդպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության ծրագրի նախաձեռնողը։
Գերմանիայի նախկին առաջին տիկին Բետինա Վուլֆը դեռևս 2012թ.-ի սեպտեմբերին հայտարարել էր ինքնակենսագրական գիրք գրելու մասին։ ,Արարողակարգից այն կողմե գրքում նա նկարագրել է այն երկու տարիները, որ անցկացրել է Գերմանիայի առաջին տիկնոջ կարգավիճակում։
ԱՄՆ մեկ այլ առաջին տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնին հետաքրքրում է հանրային աշխատանքը, որն առնչվում էր երեխաների խնամքին։ Հենց նա էր սկսել արշավ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ։
Հիլարի Քլինթոնը միշտ հետաքրքրվել է հանրության մեջ և քաղաքականության մեջ կանանց դերով։
Հոնդուրասի նախկին նախագահի կինը՝ Հիոմարա Կաստրո դե Սալեյան զբաղվում էր բարեգործությամբ և ցանկանում էր մոտ լինել ժողովրդին։
Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները Արգենտինայի նախկին առաջին տիկինն է և երկրի նախագահը։ Նա հետաքրքրվում է քաղաքականությամբ, սիրում է ճանապարհորդել և գնումներ կատարել։ Նա լինում է է աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ իր համար նոր հագուստներ է գնում, շատ ժամանակ է հատկացնում դիմահարդարմանն ու դիմահարդարման պարագաներին։
Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հագուստի և կոշիկի հավաքածուում ամենահեղինակավոր ընկերությունների և դիզայներների նմուշներ ունի։
Մադրիդի քաղաքապետ Աննա Բոտելլան իր հիմնական զբաղմունքը քաղաքականությունն է համարում։ 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին նա Ազգային կուսակցություն խմբակցության ձայների մեծամասնությամբ ընտրվեց մայրաքաղաքի քաղաքապետ, դառնալով առաջին կինն այդ պաշտոնում։
Գրասա Մաշելը միակ կինն է համաշխարհային պատմության մեջ, ով եղել է երկու տարբեր պետությունների առաջին տիկին (1975-1986թթ-ին Մոզամբիկի, իսկ 1998-1999թթ.-ին՝ Հարավ Աֆրիկյան հանրապետության)։ 1995թ.-ին նա Նանսենի անվան մեդալի է արժանացել՝ մարդասիրական աշխատանքների, մասնավորապես փախստական երեխաների փրկության հարցում ներդրման համար։
1994թ.-ին լույս էր տեսել ԱՄՆ առաջին տիկին Բարբարա Բուշի հիշողությունների մասին գիրքը, որ երկար զբաղեցնում էր ամերիկյան ամենաշատ վաճառված գրքերի ցուցակի առաջին հորիզոնականները։
2003-ին Բարբարան ներկայացրեց նոր գիրքը՝ ,Հիշողություններ. Կյանքը Սպիտակ տնից հետոե ։ Նրա պատվին անվանակոչվել են մի քանի դպրոցներ, հիվանդանոց, գրադարան:
Սոնսոլես Էսպինոսայի՝ Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կնոջ հետաքրքրությունը երաժշտությունն է։ 2008թ.-ին Իսպանիայի նախկին առաջին տիկինը աշխատում էր ամենահայտնի երգչախմբերի և նվագախմբերի հետ։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ