Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Բա արժե՞ր

Բա արժե՞ր
19.02.2013 | 17:15

Անդրիաս Ղուկասյանի «ծոմը» ավարտվեց: Ազգային ակադեմիայի դիմաց հացադուլի նստած Ղուկասյանն այսօր տուն է գնացել, այլ խոսքով, լքել է հացադուլի վայրը: Նրան ուղեկցել են ոստիկանները` իրենց հետ տանելով նախագահի թեկնածուի «կահ-կարասին»`աթոռը, վրանն ու մնացած իրերը: Տարածքից հեռացել են նաև շտապօգնության աշխատակիցներն ու հսկող ոստիկանը:
Հավելենք, որ մինչ այս ընտրությունները հասարակությանն անհայտ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, գրեթե մեկ ամիս հացադուլ հայտարարելով, «շահեց» ընդամենը 0,57 տոկոս ձայն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am