Մենք կարող ենք նվազեցնել թանկացումները, բերել նախնական վիճակին, եթե վարենք խելամիտ քաղաքականություն, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաք-երթում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Մինչ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարում է, որ նախագահի թեկնածուն պետք է ընտրվի ԱԺ-ի ընդարձակ պայմանավորվածության պայմաններում՝ ակնկալելով նաև «Ծառուկյան» խմբակցության աջակցությունն իրենց թեկնածուին, այսօր այդ խմբակցության անդամն ուշագրավ հայտարարություն է արել:
Բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որ նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կլինեն դռնփակ:
ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում` ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամների հանդիպումից հետո ասել է Արմեն Ռուստամյանը։
ԲՀԿ-ում և առհասարակ կուսակցության համակիրների շրջանում նախագահի հազարավոր թեկնածուներ կան, բայց թեկնածու առաջադրելը պատեհ չէ, քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում փոքրամասնություն է` NEWS.am-ին ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով թանկացումների դեմ «Ելքի» երթին, ասել է. «Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում»:
ՀՀԿ ԳՄ նիստում ամփոփվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում` լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով խորհրդարանում գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներից:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...