ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Արոնյանի սպասված հաղթանակը (լրացված տարբերակ)

Արոնյանի սպասված հաղթանակը (լրացված տարբերակ)
28.03.2013 | 00:05

Հավակնորդների լոնդոնյան մրցաշարի տասներորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն էր` նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ուկրաինացի գրոսմայստերը, ում իր հերթին մեր շախմատիստը հաղթել էր մրցաշարի առաջին շրջափուլում: Մրցակցին պարտադրելով գործել խեղդող ժամանակի մեջ` հայ գրոսմայստերը փայլուն հաղթանակ տարավ: Հաղթանակներ տարան եւ Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը: Առաջինը սպիտակներով գերազանցեց Բորիս Գելֆանդին, երկրորդը, սեւերով, Ալեքսանդր Գրիշչուկին: Միավոր են կիսել Թեյմուր Ռաջաբովն ու Պյոտր Սվիդլերը: Կառլսենը 7 միավորով առաջին հորիզոնականում է: 6,5 միավորով նրան է հաջորդում Լեւոն Արոնյանը: Կրամնիկն ունի 6 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ