Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաշմանդամներն աշխատանք կունենան

Հաշմանդամներն աշխատանք կունենան
02.04.2013 | 15:32

«Ե՞րբ պետք է վերելակները հարմարեցնեք, որ բարձրահարկերում ապրող հաշմանդամները կարողանան բակ դուրս գալ: Իրենց դեռ բակ դուրս գալ է պետք, մինչ կինոթատրոնները, սրճարանները, դեղատները կհարմարեցնեք»,-այսօր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի հրավիրած լսումների ժամանակ հայտարարեց ներկա հաշմանդամ մի տղամարդ:
Քննարկումների նպատակն է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, որով պիտի փորձ արվի հնարավորինս նվազեցնել նրանց խնդիրները և մատչելի դարձնել հաշմանդամների շարժունակությունը:
«Սոցիալական պաշտպանությունը փոխակերպվում է սոցիալական ներառմամբ: Հաշմանդամություն ունեցող անձնաց հասարակությանն ինտեգրելուն միտված քայլեր են արվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ընդգծելով, որ տասնվեց տարեկանից բարձր անձանց համար հիմնական խնդիրը լինելու է զբաղվածության ապահովումը:
Օրենքով նախատեսվում է նաև քվոտավորում, ասել է`պետությունը, գործատուն պարտավորվում են հաշմանդամներին աշխատանք տրամադրել, ինչպես նաև կրթության մատչելիություն և, ամենակարևորը, խտրականության բացառում:
Նախարարը նաև նկատեց, որ այսօր ոլորտում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց այս փոփոխությունը կոնցեպտուալ բնույթի է:
Հավելենք, որ Հայաստանում հաշվառված է 185 հազար հաշմանդամ, որոնց միայն ութ տոկոսն է աշխատանքով ապահովված:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ