ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Երիտասարդականի» անցումից վտարված գրքավաճառները շարունակում են աշխատել պատերի տակ

«Երիտասարդականի» անցումից վտարված գրքավաճառները շարունակում են աշխատել պատերի տակ
21.04.2013 | 12:26

Երևանի «Երիտասարդականի» անցումի տակ գրքի վաճառքով զբաղվող քաղաքացիներն արդեն բավականին ժամանակ է (որքան որ ես եմ ամենօրյա անցուդարձից նկատել`շուրջ 20-25 օր) ազատել են տարածքը, քանի որ վերանորոգման աշխատաքներ են կատարվում: Նրանք դրսում են շարունակում իրենց աշխատանքը`պատերի տակ, մետրոյի աստիճանների վրա...Որոշները`շատ անհարմար «տեղավորվել են» հենց երիտասարդական մետրոյի մատույցներում, որտեղ անցուդարձը մեծ է, իսկ մի մասը`պարզվում է , դեռևս «տեղ» չի գտել:

Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին շրջանում ընթացող քանդման-վերակառուցման աշխատանքները, որն իրականացվում է ամբողջ քաղաքի մասշտաբով (խոսքն իհարկե միայն կենտրոնի մասին է: Ասում ենք քաղաք, հասկանում ենք` կենտրոն), շատերին է զրկել օրվա հացի փողից: Նույն վիճակն է նաև Երկաթուղային կայարանի գետնանցումում: Առաջին հայացքից թեև տեսքը գեղեցիկ է, հարմարավետ, նաև` մաքուր, բայց խնդիրը նրանում է, որ նախիկինում այդ տարածքներում աշխատող մարդիկ այլևս չեն վերադառնա այնտեղ մի պարզ պատճառով. նրանք չեն կարող վճարել նորակառույց խանութների, տաղավարների համար «կրակված» բարձր հարկերը:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում «երիտասարդականի» անցումից վտարված գրքավաճառներից մեկը , ով այժմ էլ մետրոյի հարևանությամբ`աստիճանների վրա է շարունակում իր օրավուր հացի գումարն աշխատել, ասաց, որ անցումում կատարվող աշխատանքները կավարտվեն մայիսի 5-ին: Մինչև մայիսի 5-ը նա կշարունակի աշխատել այսպես, նրանից հետո կտեղափոխվի մի ուրիշ տեղ: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է վերադառնան հին տեղը, նա միանշանակ ժխտեց. «Ոչ միայն ես, այլև մեզանից ոչ ոք չի վերադառնա, մենք ինչքան էլ աշխատենք, չենք կարողանա հավաքել այնքան գումար, որպեսզի վճարենք այդ խանութների վարձը»: Զրուցակիցս նաև տեղեկացրեց, որ անցումի տակ այսուհետ վաճառվելու են միայն հագուստներ, խանութները լինելու են հագուստի:

Փաստորեն, ստացվում է`որ Հայաստանում գիրքը, գրքի վաճառքն արդեն մոդայիկ չէ՞ և այն փոխարինվելու է հագուստվ, ինչի պահանջը հայ ազգն ավելի շատ ունի՞: Թե՞, միգուցե Երևա՞նը ունի հագուստի խանութների պակաս: Իսկ ո՞ւր գնան գրքի առքուվաճառքով զբաղվող մարդիկ: Չէ՞ր կարելի արդյոք, հենց այդ տարածքը գրքավաճառներին հատկացնել` նրանց համար տեղադրել հարմարավետ տաղավարներ:

Եվ հետո, մի՞թե մեր հարգարաժան քաղքապետը տեղյակ չէ, որ համեստ գումար աշխատող բնակչության այս խավը գնալու տեղ չունի, նա ի զորու չէ մեծ հարկեր վճարել թանկանոց խանութների համար, թեկուզև հագուստի, և որ նրանք, ինքնստինքյան դառնում են գործազուրկ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Մեկ ուրիշ դիտողություն` դարձյալ կապված վերոհիշյալ անցումի հետ:

Ինչպես ասացինք`շուտով կլինի մեկ ամիս «երիտասարդականի» գետնանցումը շջափակման մեջ է, կարելի է ասել`պարսպապատված: Բնական է, որ անցումից օգտվող քաղաքացիները, որոնց մեծ մասը դպրոցականներ են, ստիպված վերգետնյա անցումով են անցնում, մեքենաների առջևից`կտրելով փողոցը: Եվ մեկ անգամ չէ, որ ականատես եմ եղել, թե ինչպես են նրանք մի կերպ «պրծնում» երթևեկության կանոններին բացարձակ չհետևող մեքենաների տակից:

Մոսկովյան-Տերյան խաչմերուկի մասին ավելորդ եմ համարում խոսել, ուղղակի սարսափելի է տեսարանը...

Խորհուրդ կտամ ՃՈ աշխատակիցներին, գոնե մեկ անգամ լինել այդ հասցեում և հեռվից դիտել թե ինչ է կատարվում:

Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ