ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Անձնազոհ» երեսպաշտների ժամանակը

«Անձնազոհ» երեսպաշտների ժամանակը
21.04.2013 | 23:44

Երբ կարդում եմ առանձին ստատուսներ, ակամա ուրախանում եմ, որ ահագին մարդկանց, որոնց ժամանակին չեմ ճանաչել, այլ լույսի տակ եմ տեսել ու պատկերացրել, հասցրեցի ճանաչել: Ուզում եմ միայն հիշեցնել՝ լավ եք անում, որ այդպես «անձնազոհաբար» պաշտպանում եք ձեր նախընտրած քաղաքական այս կամ այն ուժին, ձեր «անձնազոհությունը» չկիսողներին էլ համարում ծախված: Ոչինչ, որ ոչ բոլորն են ձեզ նման կարողանում բարիկադներ «բարձրանալ» և պաշտպանել քաղաքական վերնախավերին ու նրանց կից օլիգարխներին՝ ըստ նպատակահարմարության: Ամեն մարդ չէ, որ կարող է իրեն ձեզ պես «անձնազոհ» և «անձնուրաց» ներկայացնել: Մարդիկ էլ կան, որ պայքարի են դուրս եկել՝ պաշտպանելով այն շարքային քաղաքացիների իրավունքները, որոնք այսօր հանիրավի մոռացված են վերնախավերի կողմից, որովհետև նրանք ո՛չ իշխանության համար են պայքարել, ո՛չ փառքի, ո՛չ էլ այս կամ այն օլիգարխի ձեռքը սեղմելու: Մարդիկ էլ կան, որ պայքարել են, որպեսզի այս երկրում իրերը կոչվեն իրենց անուններով, ոչ թե ամեն ինչ գլխիվայր շրջեն ու կեղծեն այնպես, ինչպես պատմության դասագրքերն են կեղծում: Գիտեմ, որ գլխիվայր շրջված արժեքների մեր երկրում երեկվա ծախվածն այսօր նույն բանն ուրիշների մեջ է փնտրում, որովհետև գիտի՝ ինքը մենակ չէ, ծափահարողների բազմություն կա շուրջը հավաքված: Հակառակ դեպքում, մենք այսօր այսպիսի երկրում չէինք ապրի՝ այսպիսի բարքերով, հավերժ զոհ պահանջող, սեփական մի փոր հացի համար ուրիշից անվերջ զոհաբերություն քամող:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ