ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կառավարությունն ընդառաջեց

Կառավարությունն ընդառաջեց
25.04.2013 | 14:29

Կառավարության շենքը պաշարողներն ապրիլի 25-ին SD-ի և DVD-ի սկավառակների վաճառողներն էին։ Դեռ անցած հինգշաբթիից սկսած նրանք պարտավորված էին սկավառակները վաճառել դրոշմակնիքներով։ Որոշումը կառավարությանն էր, ինչը, ըստ գործադիրի, բխում է սպառողի իրավունքների պաշտպանությունից։ Այլ կերպ ասած, որոշումը նպատակ ունի կասեցնելու «լևի» սկավառակների վաճառքը։ «Մեզ մոտ էնքան չվաճառված սկավառակներ են մնացել, հիմա ի՞նչ անենք, գլխներովս տա՞նք։ Էդ գումարները ո՞վ պիտի փոխհատուցի»,- նշում էին վաճառողները։ Եվ մինչ նրանք բորբոքված իրենց խնդիրն էին բարձրաձայնում, կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց թույլ տալ վերջիններիս վաճառել իրենց մոտի մնացորդները։ Եվ միևնույն ժամանակ խիստ տոնով հիշեցրեց, որ սա ավանդույթ չդառնա, և որ որոշ ժամանակ անց նրանք նույն խնդիրը չբարձրացնեն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ