Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Մայիսի վերջին կաթնամթերքի գները կնվազեն

Մայիսի վերջին կաթնամթերքի գները կնվազեն
21.05.2013 | 15:30

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ, հանրապետությունում կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում և մայիսի վերջին և հուլիսի սկզբին կաթի և կաթնամթերքի գների նվազում է ակնկալվում: «Եթե դեկտեմբեր-հունվարին կաթի ամսեկան արտադրությունը հասնում էր մինչև 20 հազար տոննայի, ապա ապրիլ-մայիսին սովորաբար արտադրությունը սկսում է բարձրանալ և հասնել մինչև 70-80 հազար տոնայի: Այդ իսկ պատճառով կաթի գները փոոխվում են»,-ասաց Ա.Հովհաննիսյանը և բացատրեց թանկացման պատճառները. «Երբ կաթը քիչ է, մթերողները ավելի թանկ գնով են ձեռք բերում գյուղացիներից: Կաթի արտադրության ավելացման հետ մեկտեղ կաթի մթերման գները նվազեցնում են»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ