Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.06.2013 | 00:24

Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։ Աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ Այդ պատճառով այսպես է ասում տերը. «Ահավասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրա, ուստի վեր մի՛ ցցեք ձեր վզերը և գլուխներդ բարձր մի՛ քայլեք, քանի որ վատ ժամանակ է»։


Միքիայի մարգարեություն 2. 1-4

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ