Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«120 րոպե` Ժվանեցկու հետ»

«120 րոպե` Ժվանեցկու հետ»
16.06.2013 | 00:48

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն:

«120 րոպե Ժվանեցկու հետ» խորագիրը կրող նոր ծրագիրը տևեց 2 ժամ:
Երեկոն կյանքի է կոչել «Բեմ փրոդաքշն» ընկերությունը` «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։

Մ. Ժվանեցկին ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է: Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը: Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.-Մանրամասները` առաջիկայում

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ