Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
18.06.2013 | 00:35

...թե ՀՀԿ-ում անհամբեր սպասում են Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադարձին և Սյունիքի մարզպետի նշանակմանը: Եթե Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ-ի տարեց թևը կարողացան Դոլունցի կամ համանման մեկի միջոցով պահել իրենց դիրքերը, ապա կնշանակի` աշնանը տեղի ունենալիք կադրային «բարեփոխումների» հետ կապված շատ մեծ անհանգստություններ կարող են և չունենալ: Իսկ եթե Սերժ Սարգսյանը գնաց արմատական լուծման` անտեսելով տարեցների հորդորներն այդ և մնացյալ հարցերում, ապա վերջիններս «հասկանալու» են, որ Սերժ Սարգսյանը 2017 թիվ կհասնի առանց իրենց գործուն օժանդակության և ջանքերի, ինչն էլ վերջիններիս ստիպում է միավորվել ու «պայքարել»:

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ