Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
25.06.2013 | 01:27

...թե Վիեննայից վերադարձի հենց հաջորդ օրվա առավոտյան Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել հասկանալու, թե ինչ է կատարվել խորհրդարանում իր բացակայության ժամանակ` արտահերթ նիստի քննարկումների ընթացքում, չնայած այդ մասին ամեն րոպե նրան հանգամանալից զեկուցել են: Նա հանդիպել է «վիճաբանող» կողմերի հետ, լսել նրանց` իր նման լուռ: Կողմերից յուրաքանչյուրին թվացել է, որ «գլխավոր արբիտրը» հենց իր հետ է համաձայն: Լավատեղյակները պնդում են, որ «լսումների» արդյունքներն այս անգամ իրենց չեն ուշացնի և շատ շուտով «կերևան»:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ