Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Microsoft-ը՝ փոփոխությունների շեմին

Microsoft-ը՝ փոփոխությունների շեմին
10.07.2013 | 11:12

Ամերիկյան Microsoft ընկերությունը հուլիսի 11-ին կներկայացնի իր ղեկավար անձնակազմի լայնածավալ վերակառուցման ծրագիրը։ Այն կոչված է վեբ ծառայությունների և բջջային սարքերի շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը։ Ըստ լուրերի՝ փոփոխություններն առնչվելու են առանցքային ուղղությունների մենեջերներին և միջին դասի ղեկավարներին։

Microsoft-ին վերջին շրջանում շատ են քննադատում բջջային սարքերի շուկայում պահպանողական կեցվածքի համար։ Մասնավորապես ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ուղղություններից մեկի զարգացման ռազմավարության մեջ թույլ են տրվել առանցքային սխալներ, և ինքն ու Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը դժգոհ են առաջխաղացման իրական ծավալներից։

Դիտվել է՝ 3196

Մեկնաբանություններ