Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆրանսիայի երիտասարդականը` աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի երիտասարդականը` աշխարհի չեմպիոն
16.07.2013 | 11:47

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի երիտասարդական U-(20) առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և ՈՒրուգվայի ընտրանիները: Որքան էլ վերջիններս դարձել էին այս առաջնության ամենամեծ սենսացիայի հեղինակը` մրցաշարից դուրս մղելով թիվ մեկ ֆավորիտին` Իսպանիայի ընտրանուն (հիշեցնենք, որ դա եղավ մեկ քառորդում, լրացուցիչ ժամանակամիջոցում), այդուհանդերձ մասնագետները չէին հավատում, որ հարավամերիկյան թիմը կարող է երկրորդ անակնկալի հեղինակ էլ դառնալ, մանավանդ որ փլեյ օֆի փուլում Ֆրանսիան պարզապես բարձր որակի խաղ էր ցուցադրում: Հանդիպումը բացառիկ լարված ընթացք է ունեցել, հաղթողին որոշելու համար առաջացել է հետխաղյա տասնմեկմետրանոցների անհրաժեշտություն, որտեղ առավել հաջողակ են եղել եվրոպացիները: Նկատենք, որ իրենց պատմության մեջ ֆրանսիացիներն առաջին անգամ են դառնում ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ:
Երրորդ տեղի համար պայքարում Գանայի ընտրանին հույսի նշույլ իսկ չի թողել իրաքցիներին` երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, սեփականը պահելով անառիկ:
Աշխարհի հաջորդ առաջնությունն անցկացվելու է երկու տարի անց` Նոր Զելանդիայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ