Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
19.07.2013 | 02:30

...թե Արարատի մարզի «խալիֆա» Աբրահամյանները, մարզի գյուղվարչության պետի ձերբակալությունից հետո, որպեսզի ցույց տան, որ իրենք «ընկճված» չեն, ձերբակալված Վիրաբյանն էլ իրենց որդու և եղբոր անունը չի տալու, տարածում են, որ իրենք «Վովան» են: Իմա` հզոր են ու «զորավար» են: Նրանց մունետիկները «ձիերով, գրաստներով, կառքերով» անցնում են մարզով մեկ ու տարածում, որ Հովհաննեսը «ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, ուժեղ է, հզոր է, ու ինքն է ՀՀ հաջորդ նախագահը, Սերժ Սարգսյանն է անձամբ դա ասել Արգամիչին»:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ