ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Անցումն էլ չի բուրի

Անցումն էլ չի բուրի
05.09.2013 | 17:33

Մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում ընթանում են ստորգետնյա հետիոտնային անցումի նորոգման աշխատանքներ: Փոխվում են հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը և այլն: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կտեղադրվեն նաև անձրևորսիչ նոր ցանցեր, կիրականացվեն ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ, և խոստանում են, որ բարեկարգման աշխատանքների ավարտից հետո ստորգետնյա անցումով բնակիչների անցուդարձը հարմարավետ ու անվտանգ կլինի նաև գիշերային ժամերին: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվելու է նաև լուսավորության համակարգը:

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի այս հատվածը հայտնի էր իր գարշահոտությամբ: Հուսանք, որ թափառաշրջիկները և անբարեխիղճ քաղաքացիները կխնայեն լուսավոր ու հարմարավետ գետնանցումը: Թեև զուգարանի բացակայության և սովորույթի ուժի պայմաններում դա փոքր-ինչ կասկածելի է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ