Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ընդդիմադիր և իշխանական երիտասարդները կքննարկեն սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները

Ընդդիմադիր և իշխանական երիտասարդները կքննարկեն սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները
12.09.2013 | 15:36

Սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, որին անդամակցում են տարբեր քաղաքական ուժերի (այդ թվում՝ ընդդիմադիր) երիտասարդներ, Ծաղկաձորում անցկացնում են «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը։ Համաժողովի շրջանակներում երիտասարդները կքննարկեն Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները հաղթահարելու ուղիները: Հատկապես ուշադրության կենտրոնում կլինեն վերջին շրջանում արձանագրված թանկացումները (այդ թվում՝ կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, ուսման վարձերի և այլն), ինչպես նաև՝ քաղաքական և քաղաքացիական պայքարի ձևերը։ Երիտասարդները հանդես կգան զեկույցներով ու առաջարկություններով:

Եռօրյա համաժողովին կմասնակցեն ՀՀ բոլոր առանցքային կուսակցությունների՝ ԲՀԿ երիտասարդների միության, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թևի, Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական միության, ՕԵԿ երիտասարդական միության, ՀՌԱԿ «Արմենակ Եկարյան» ակումբի, «Հայազն» կուսակցության երիտասարդական կառույցի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և այլ քաղաքական ուժերի ու ակտիվ երիտասարդական խմբերի ներկայացուցիչներ։

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ