Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան»

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան»
24.09.2013 | 15:58

Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրու «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի կունենա «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում:

Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտնեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ և «Լրատուն» նախագծի ղեկավար ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
«Լրատունը», ըստ Ն. Սարգսյանի, կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. Ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները և այլն: «Այս ցուցահանդեսը մեծ գաղափարի սկիզբն է և նպատակ ունի նպաստելու լայն հանրության մեդիակրթությանը: Մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել ցուցահանդեսների շարքը և զարգացնել այս գաղափարը»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` «ցուցահանդեսի տաղավարները ներկայացնում են հայկական և սովետական ռուսալեզու մամուլի անդրադարձը երկրաշարժին` ամենաբնորոշ հրապարակումները և թերթերի առաջին էջերը, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև չլուսաբանված արխիվային նյութեր: Ցուցահանդեսի հպէկրանները (touchscreen) ներկայացնում են հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների և լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս»:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Լրատուն»-ի առաջին ցուցահանդեսները կներկայացվեն Հայաստանի տարբեր քաղաքներում` Գյումրի, Վանաձոր, Մարտունի, Կապան, Երևան:
«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը նվիրված է 1988-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը ժամանակի լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային և կինովավերագրողների կողմից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ