«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Սոբյանին. «Սահմանն հատող միգրանտները որպես հարկ կվճարեն բոնուս»

Սոբյանին. «Սահմանն հատող միգրանտները որպես հարկ կվճարեն բոնուս»
20.10.2013 | 12:45

«Միգրանտները, հատելով սահմանը, ապօրինի զբաղվածության դեպքում, ըստ համապատասխան սեռի, որպես հարկ պետք է վճարեն պարգևավճար»,- հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Նա մեկնաբանել է ապօրինի ներգաղթողների հետ ստեղծված փակուղային իրավիճակը, որն առաջացել է Բիրյուլևոյի աղմկահարույց սպանության հետևանքով: «Այսօր միգրանտը ձեռնտու է գործատուին մի քանի պատճառով. Առաջինը ցածր աշխատավարձն է, և, ամենակարևորը, գորրծատուն միգրանտի համար չի վճարում ապահովագրավճարներ, պարգևավճարներ և ոչ մի հարկ»,- ընդգծել է նա:
Սոբյանինը նշել է, որ, ըստ Մոսկվայի միգրացիոն ծառայության, ավելի քան 800 հազար աշխատող միգրանտներ կան: Նրա կարծիքով, ներգաղթյալների համար միգրացիան` տնտեսական գրավչության տեսանկյունից, պետք է լինի պակաս շահութաբեր, քան վարձվող ռուս քաղաքացիների համար:
«Մենք պետք է այնպես անենք, որ միգրանտները, հատելով սահմանը, անմիջապես վճարեն որևէ բոնուս, որը համարժեք լինի բոլոր այդ վճարներին: Այդպիսով, այդ աշխատանքը կլինի ավելի թանկ և քիչ գրավիչ. Մենք պետք է հասնենք տնտեսական այս նախագծին»,- ասել է քաղաքապետը Մոսկվայում: Սակայն նա ընդգծել է, որ շուկայում գների բարձրացումը, ինչին ուզում են հասնել շուկայի սեփականատերերը` շուկայական ոլորտում կարգուկանոն հաստատելու նպատակով, ոչ այլ ինչ է, քան շահարկում:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ի գիշերը, Արևմտյան Բիրյուլևոյում (Մոսկվայի հարավում), մի անծանոթ սպանել է երիտասարդ Շչերբակովին, որից հետո դիմել փախուստի: Ավելի ուշ, հանցագործության կասկածանքով ձերբակալվել է Օրհան Զեյնալովը: Դեպքից հետո բնակիչները հավաքվել և պահանջել են սպանության արագ հետաքննություն, ինչպես նաև` փակել տվել բանջարեղենի բազան: Նրանք պահանջել են խստացնել ներգաղթյալների նկատմամբ տարվող քաղաքականությունը: Այս ամենի արդյունքում «Ժողովրդական ժողովը» աճել է ընդհուպ մինչև փակուղի տանող անկարգությունների, ինչի հետևանքով ձերբակալվել է մոտ 400 մարդ: Այնուհետև, դատարանի որոշմամբ, 90 օրով փակվել է մրգի և բանջարեղենի շուկան` կապված սանիտարական նորմերի խախտման հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ