Այսօր ուշ երեկոյան Գերմանիայում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար կայանալու է Արթուր Աբրահամ-Ջովանի դե Կարոլիս մրցամարտը: Բուքմեյքերներն ակնհայտ առավելությամբ նախապատվությունը տալիս են Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող մեր մարզիկին: Հաղթանակը կդառնա եւս մեկ նախապատրաստական փուլ դեպի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլից տանող ճանապարհ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ