Մինչեւ տասնյոթ տարեկանների Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Եվրոպայի առաջնության առաջին ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտվեց իռլանդացի իր հասակակիցներին ու զրկվեց էլիտ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Երեքշաբթի մերոնց մրցակիցն է լինելու Ջիբրալթարի հավաքականը: Տղաները գուցե փորձեն այստեղ «խիզախել»: Տեղեկացնենք, որ խմբից ուղեգիր են նվաճել ակտիվում վեցական միավորներ ունեցող Անգլիայի ու Իռլանդիայի հավաքականները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ