Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Հայհոյելու փոխարեն փորձեք մրցակցել

Հայհոյելու փոխարեն փորձեք մրցակցել
28.10.2013 | 17:56

Որևէ նոր քաղաքական ուժի ծնունդ Հայաստանում ուղեկցվում է «ո՞վ է հետևում կանգնած» պարզունակ հարցադրմամբ:

Վերականգնված ՀՀՇ-ի հասցեին հնչող քննադատություններն ու հարցադրումներն էլ այդ շարքից են:
Եթե գտնվել են գաղափարակից ընկերներ, որոնք իրենց հետագա գործունեությունը չեն պատկերացրել այլևս Հայ ազգային կոնգրեսում, հեռացել, նոր ուժ են ստեղծել՝ իրենց խնդիրն է: Կկարողանա՞ն քաղաքական դաշտում ասելիք ձևակերպել, վստահություն ձեռք բերել, իրենց գաղափարները հասցնել ժողովրդին՝ ցույց կտա ժամանակը: Ի վերջո, Հայաստանում անկախությունից հետո այնքան կուսակցություններ են ծնվել ու մեռել, ստեղծվել ու լուծարվել, որ դրանց թիվ ու հաշիվ չկա:
Ինչու՞ են ՀՀՇ-ն վերականգնողների երբեմնի համախոհները, որոնք ժամանակին միասին ճանապարհ են անցել, բանտեր ընկել, շատ նեղ ու դժվար օրեր տեսել, այսօր չարախնդում նոր ուժի վրա, նրա նախաձեռնող խմբի անդամներին պիտակավորում սոցցանցերում՝ ընդհուպ մինչև անձնական վիրավորանքների աստիճան:
ՀՀ քաղաքացիները կու՞յր ու խու՞լ են, տառապու՞մ են հիշողության կորստով և չգիտե՞ն, թե ով ինչ է արել վերջին քսաներկու տարիներին անկախ Հայաստանում, դու՞ք պետք է նրանց ուղղորդեք, թե ինչպես վարվեն նորահայտ կուսակցությունների հետ:
Ուզու՞մ եք ապացուցել, որ դուք եք ճիշտն ու լավը, ուզու՞մ եք հասարակության վստահությունը շահել, աշխատեք այդ հասարակության հետ, ապացուցեք, որ ձեր հետևում ոչ ոք չկա՝ ոչ մի իշխանավոր: Ապացուցե՛ք, որ դուք ոչ մեկի «պրոեկտը» չեք: Առանց չարախնդալու, հեգնանքի, առանց մարդկանց անցած ճանապարհը ուրանալու և նրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք ձևավորելու:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ