Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Անանդ-Կառլսեն` 1:1

Անանդ-Կառլսեն` 1:1
12.11.2013 | 11:50

Նոյեմբերի 9-ից հնդկական Չենայ` նախկին Մադրաս քաղաքում մեկնարկեց Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կառլսեն մրցամարտն աշխարհի չեմպիոնի թագի համար: Կասպարով-Կարպով մենամարտից հետո սա թերևս առաջինն է, որ այդքան մեծ սպասումների տեղիք է տվել: Որքան էլ մոտ լինի ճշմարտությանը, այնուամենայնիվ, սխալ կլինի միանշանակ պնդել, թե հնդիկ գրոսմայստերը հանրությանը վերջնականապես հոգնեցրել է իր չեմպիոնական երկարակեցությամբ: Պարզապես, ի դեմս աշխարհի նոր չեմպիոնի, նույն այդ հանրությունը սպասում է ավելի թարմ անունի: Իհարկե, քսաներկուամյա Մագնուս Կառլսենն այնքան էլ թարմ արյուն չէ շախմատային աշխարհում: Գուցե թե այդ խաբկանքի պատճառը նրա վաղ ու տպավորիչ հաղթանակներն են շախմատային գերմրցաշարերում, սակայն որ նույն այդ աշխարհը, ի մասնավորի, հենց նրան է տեսնում շախմատային բարձունքում ու կատարվելիքն ընկալում որպես անխուսափելի իրողություն, անվիճելի է: Կլինի՞ այդպես, թե՞ ոչ, ցույց կտա տասներկուտուրանոց այս մրցամարտը, որի առաջին երկու հանդիպումներն ավարտվել են խաղաղ ելքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ