«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա
16.11.2013 | 15:53

Շատ եմ ցավում, որ հայրենասիրությունը պախարակելի է հռչակվել հայագիտության մեջ: Ինչով ուզում ես զբաղվիր. եթե մեջդ հայրենասիրություն չկա, եթե քո ժողովրդին «հանրույթ» ես անվանում, մեկ է, քեզ ճղես էլ՝ միջակությունից կես քայլ անգամ առաջ չես անցնի: Ուրիշ բան, եթե ասես՝ երբեք ազգային սնապարծությամբ մի տառապիր, գիտական հարցերը քննելիս, երբեք անբարեխիղճ մի եղիր, զեղծարար մի եղիր, գրագող մի եղիր, մեծամիտ մի եղիր, պոռոտախոս մի եղիր, ստրկամիտ մի եղիր, եթե հայագիտությամբ ես զբաղվում, քո ազգին ներկայացրու այնպիսին, ինչպիսին որ կա՝ առանց վատն անտեսելու: Թե չէ հայրենասիրությունն ի՞նչ կապ ունի գրչակության և անազնվության հետ: Ընդհակառակը, եթե գիտության մեջ հայրենասեր չես՝ ամեն ինչ ես, բայց ոչ երբեք՝ ազնիվ գիտնական: Պատկերացնու՞մ եք, եթե Սահակ Բագրատունին, Մովսես Խորենացուն պատվեր տալիս, քարոզեր. «Մեր ազգի պատմությունը գրելիս, երբեք հայրենասիրությամբ չառաջնորդվես, քեզ դուրս դիր քո ժողովրդից և մոռացիր, որ հայ ես»: Այդ դեպքում հաստատ մեր պատմահոր փայլուն գիտական և գեղարվեստական աշխատանքը հարյուրամյակներ շարունակ չէին արտագրի ու բազմացնի մեր գրիչները: Իմ համեստ կարծիքով, նա է տաղանդավոր հայագետը, ով, քար էլ տրաքացնելիս լինի, միևնույն է, վստահ է, որ վերջին վճիռն իրեն չի պատկանում, որովհետև գիտության մեջ վերջին վճիռ առհասարակ գոյություն չունի: Վստահ եմ, որ հայագիտությունը հենց այս և ոչ թե անձնական բոստանի տեսակետից են դիտարկել մեր բոլոր մեծ գիտնականները:

Դիտվել է՝ 3761

Մեկնաբանություններ