Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մոնթեի մարտական ընկերը հորդորում է` «մի փոքր Մոնթե լինել»

Մոնթեի մարտական ընկերը հորդորում է` «մի փոքր Մոնթե լինել»
25.11.2013 | 15:01

«Ամենադժնդակ օրերին նա կարողացավ ապառաժի նման ամուր պահել Մարտունու շրջանը: Երբ ոչ ոք վստահ չէր՝ կկարողանա՞նք, արդյոք, պահել Արցախի հողերը, Մոնթեն քարտեզի վրա մատիտով գծեց Լեռնային Ղարաբաղի սահմանները: Նա վստահ էր, որ մենք ազատագրելու ենք նաև ադրբեջանցիների կողմից բռնագրավված հայկական մյուս հողերը: Արցախյան ազատամարտը Մոնթեի համար ինքնանպատակ չէր, այլ ազնիվ մղում էր՝ հայ ժողովրդի բարեկեցիկ ու խաղաղ կյանքի»,- Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Մոնթե Մելքոնյան» ՀԿ նախագահ Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆԸ: Նա, բնութագրելով իր մարտական ընկերոջը, նշեց, որ Մոնթեի մարդկային տեսակն այնպիսին էր, որ պատրաստ էր մինչև վերջին վայրկյանը պաքարել, կյանքի գնով հասնել իր առջև դրված նպատակին: Նրան բնորոշ չէր հուսալքվելու, ընկճվելու զգացումը: «Մոնթեն հայ մարդու բարոյական կերպար է, մեծատառով մարդ, որի տեսակն այսօր մեր երկրին շատ է անհրաժեշտ: Նրա տեսակն է, որ կարող է Հայաստանը դուրս բերել առկա վիճակից: Մոնթեն այսօր էլ շարունակում է թելադրել մեզ: Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեզ հետ լինելու դեպքում նա կլիներ ժողովրդի, առողջ պետականության կայացման, արդարության կողքին: Նա կլիներ այն բարոյական ուժը, որն իր շուրջը կհամախմբեր երկրի բարօրության համար պայքարող ուժերին: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Մոնթեն Արցախյան ազատամարտի ամենից շատ հիշատակված խորհրդանիշերից մեկն է, և դա պատահական չէ: Իր այդ մարդկային կերպարի շնորհիվ է, որ նա կարողացավ հույս ներշնչել մարդկանց և միայն հաղթանակ ապահովել»,-ասաց նա` հորդորելով հայ ժողովրդին` «մի փոքր Մոնթե լինել», այսինքն` չհանձվել և պայքարել: «Ինչպես ասում էր Մոնթեն` «Մենք ենք մեր երկրի տերը»: Ալեք Ենիգոմշյանը խորհուրդ տվեց չլքել հայրենիքը. «Մենք պետք է մնանք և պետք է ունենանք այն Հայաստանը, որի համար պայքարել է Մոնթեն»,-խորհուրդ տվեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ