Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միևնույն է, դեմ է ու վերջ

Միևնույն է, դեմ է ու վերջ
29.11.2013 | 14:28

«Անկախ Ձեր բացատրություններից ես դեմ եմ քվեարկելու»,- այսօր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, երբ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը «ջանասիրաբար» երկար համոզում էին «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: «Բայց պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե «կողմ» քվեարկեիք»,-ժպտալով նկատեց փոխնախարաը, իսկ հանձնաժողովի նախագահը հարցրեց. «Բայց ինչո՞ւ դեմ»:

Վերջինիս պատասխանը Փաշինյանը «գրպանում» ուներ: «Այ, եթե Ձեր խմբակցության անդամներն էլ «դեմ» քվեարկեին, չէր անցնի»,-հասկանալի ենթատեքստով ասաց Փաշինյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահին:
Ստեփան Մարգարյանը նաև փոխնախարարին հարցրեց, թե այս տարի համայնքների խոշորացում նախատեսվո՞ւմ է: «Ինձ քաղաքական հարցեր մի տվեք»,- ծիծաղելով նետեց Վաչե Տերտերյանը` չբացառելով դրա հավանականությունը: «Իբր մարզպետարաններն ո՞ւն են պետք»,- իրավացիորեն ընդդիմացավ Նիկոլ Փաշինյանը` նկատելով, թե նրանք միայն նրա համար են, որ այս կամ այն գյուղի գյուղապետին նշանակեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ