Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Տատյանա Դանիլյանցի բանաստեղծական գրքի երևանյան շնորհանդեսը

Տատյանա Դանիլյանցի բանաստեղծական գրքի երևանյան շնորհանդեսը
12.12.2013 | 20:23

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում դեկտեմբերի 16-ին կցուցադրվի Տատյանա Դանիլյանցի «Венеция. На плаву» փաստավավերագրական ֆիլմը: Հայկական ծագում ունեցող ռուս բանաստեղծուհի, կինովավերագրող, լուսանկարիչ Տատյանա Դանիլյանցը 1995-ից զբաղվում է Վենետիկի կերպարի արտացոլմամբ՝ վավերագրական կինոյում, լուսանկարչության և բանաստեղծության մեջ: Ֆիլմում պատմում է Վենետիկում ջրի վրա անցկացվող մեկ օրվա մասին, նկարագրելով նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ապահովում են քաղաքի կյանքն ու գործունեությունը` ձկնորսների, հրշեջ ծառայողների, տրանսպորտի բնագավառի աշխատողների և այլն: «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնից մեզ տեղեկացրին, որ ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Տատյանա Դանիլյանցի «Красный шум» բանաստեղծական գրքի շնորհանդեսը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ