Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
13.12.2013 | 00:40

...թե Գագիկ Ծառուկյանին օրերս ոչ պատգամավորական «կորպուսից», սակայն բավականին մտերիմ մարդկանցից մեկը գլխի է գցել, որ մամուլում ինչ-որ բան է գրվում ԲՀԿ-ի մասին, ներկայացվում է իրեն, որ ինքը «զայրանա», ասի` գնացեք հակառակն արեք, հակառակը հայտարարեք, որ ԲՀԿ-ում «որոշներն» անվերջ անելիք ունենան: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը դժվար վիճակում է հայտնվել կուտակային կենսաթոշակների հարցում. մի կողմից` իր թիմը հայտարարել է, որ իրենք կամիկաձե չեն, մյուս կողմից` իրենց աշխատողներն են մնացել օդում ու սպասում են, որ Ծառուկյանը ևս քայլ անի այդ ուղղությամբ, երրորդ` դա քաղաքական որոշում է, որին գործարար Ծառուկյանը չի կարող չենթարկվել, այլապես… խնդիրներ կունենա:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ