Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

100.000 դոլար` Սիրիայի հայկական դպրոցներին՝ Մայր Աթոռից Սուրբ Ծննդյան տոների առթիվ

100.000 դոլար` Սիրիայի հայկական դպրոցներին՝ Մայր Աթոռից Սուրբ Ծննդյան տոների առթիվ
24.12.2013 | 23:31

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. «ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Սիրիայում տիրող իրավիճակն ու սիրիահայության ծանր կացությունը: Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները»:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ