Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հաղորդակցվում են բանավեճի արվեստի հմտություններին

Հաղորդակցվում են բանավեճի արվեստի հմտություններին
26.12.2013 | 13:18

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցի շրջանակներում կազմակերպված «Բանավեճի հիմունքներ» երկամսյա դասընթացի եզրափակիչ արարողությունը: Դպրոցին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 70 երիտասարդ, որոնցից ընտրվել էին 35-ը, ովքեր էլ ստացան հավաստագրեր:

Շուրջ մեկ ամիս տևողությամբ դպրոցի մասնակիցները հաղորդակցվեցին բանավեճի արվեստի հմտություններին՝ ուսումնասիրելով «Բանավեճերի տիպաբանություն», «Թիմային աշխատանք», «Աշխատանք սկզբնաղբյուրների հետ», «Հռետորություն», «Փաստարկման տեսություն», «Կիրառական հոգեբանություն» և հարակից այլ թեմաներ:

Մասնակիցների պարգևատրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Նա կարևորեց ցանկացած նախաձեռնություն, որի շուրջ տեղի է ունենում երիտասարդական համախմբում։ Հիմնադրամի համակարգողի հետ դպրոցի մասնակիցներն ունեցան անկեղծ երկխոսություն: Կարեն Ավագյանը մասնակիցների հետ քննարկեց դպրոցի հետագա հեռանկարները, ծրագրի շարունակական դառնալու ուղիները։ Երիտասարդները ներկայացրին մասնակցության իրենց մոտիվները և դպրոցից ստացած արդյունքները:

Երիտասարդական դպրոցի ղեկավար Լևոն Նազարյանը նշեց, որ դպրոցի մասնակիցները ցուցաբերել են նոր նախաձեռնություն և որոշել են այսուհետև դպրոցի մասնակցից վերածվել դպրոցի գաղափարների տարածողների և հրավիրել հաջորդ մեկնարկի մասնակիցներին, որով էլ «Հայտնիր քո կարծիքը» դպրոցը կտարբերվի երիտասարդական դաշտում գործող այլ ծրագրերից:

Նշենք, որ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցը կազմակերպվել է «ՄԵՆՔ- երիտասարդ նորարարների կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ