Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

6000 կանչ՝ տոնական օրերին

6000 կանչ՝ տոնական օրերին
08.01.2014 | 17:15

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններն աշխատել են ուժեղացված աշխատակարգով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ընկած Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:
1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ:
Ընդհանուր առմամբ, 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով, այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ